~ Նորություններ ~

Եթե դուք կարդում եք այս նյութը, ուրեմն սիրում եք կարդալ նաև գրքեր։ Երևի թե նկատած կլինեք, որ կարդացած նյութի մի մասը պարզապես անհետանում է գլխից։ Այն դեպքում, երբ գիրքը ձեր ձեռքերում է պարզապես լիցքաթափվելու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար, դեռ ոչինչ, բայց եթե դուք աշակերտ եք, ուսանող կամ կրթության ոլորտին պատկանող մեկը, ինֆորմացիան ուղեղում պահելը պարտադիր է, գոնե մինչև քննությունները։ Իսկ ինչպե՞ս դա անել։ Այս դեպքում հարկավոր է հետևել 3 կետի կանոնին՝
1․Տպավորություն
2․Ասոցիացիա
3․Կրկնություն
Այս կետերից անգամ մեկին հետևելու դեպքում հնարավոր է մտապահել ինֆորմացիան, իսկ ահա այս 3-ի սինթեզը կբերի ավելի, քան ցանկալի արդյունքի։ Եկեք քննարկենք։
Տպավորություն
Եթե դուք ինչ-որ բանով հիացած կամ տպավորված եք (գույներ, պատկերներ, երաժշտություն, դեպքեր), այն հիշելու հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։ Օրինակ դուք կարդում եք Սթիվ Ջոբսի կենսագրությունը և հիացած եք նրա կյանքի որևէ դրվագով։ Վստահ եղեք, դուք այն երկար կհիշեք։ Այս մեթոդի առանձնահատկությունն այն է, որ մենք ինքներս ընթերցանության ժամանակ կարող ենք մեծացնել տպավորության էֆեկտը։
Մի պահ կանգ առեք և պատկերացրեք այն պահը, որը նկարագրվում է Սթիվ Ջոբսի կյանքից։ Միտումնավոր այդ ամենին ավելացրեք չափազանցված հատկանիշներ՝ վառ գույներ, անսովոր հատկություններ, էմոցիաներ։ Կարող եք նաև ինքներդ ձեզ ավելացնել որպես այդ պատմության հերոս։ Այս ամենը կուժեղացնի տպավորությունը, որը թույլ կտա դեռ երկար հիշել տվյալ նյութը։
Չմոռանաք մեղրաջուր խմել։


Ասոցիացիա
Եթե դուք կարողանաք կարդացվող ինֆորմացիան կապել մի բանի հետ, որը դուք արդեն գիտեք, նյութը հիշելու հավանականությունը, անշուշտ, կմեծանա։ Ասենք ինպես շատերը անգիր են սովորում օտար լեզվի բառերը՝ նմանեցնելով դրանք որևէ այլ բանի։ Ինչ վերաբերվում է Սթիվ Ջոբսին։ Օրինակ եթե նա ծնվել է նույն օրը, ինչ դուք, ապա այդ փաստը անշուշտ կասոցացվի ձեր ծննդյան օրվա հետ։ Սա նման է ինչ-որ բան ծառին կապելու։ Ծառը դա ձեր կյանքից որևէ փաստ է։ Որքան շատ ինֆորմացիա դուք ունեք, այքան շատ զուգահեռներ կարող եք տանել։
Կրկնություն
Գիրքը մեկ անգամ կարդալու դեպքում ձեր գլխում կմնա ինֆորմացիայի ինչ-որ հատված։ Այն տասն անգամ ընթերցելու դեպքում՝ մի քանի անգամ ավելի շատ։ Դա վերաբերում է ամեն ինչին՝ բաղադրատոմսեր, երգի բառեր, հեռախոսահամարներ և այլն։ Բայց, իհարկե, ոչ բոլոր գրքերը կարելի ընթերցել 10 անգամ։ Այդ դեպքում կարելի է առանձնացնել առանցքային պահերը և ընթերցել մի քանի անգամ։
Ստեղծելով դեպքերի մտավոր պատկերներ, կապելով դրանք ձեզ արդեն հայտնի փաստերի հետ և կրկնելով դրանք մի քանի անգամ՝ դուք կարող եք հիշել ինչ ասես։