~ Մեր Մասին ~

Հարգելի Ընթերցող


Գրադարանները՝ որպես գրավոր հուշարձանների պահոցներ, գոյություն են ունեցել հազարամյակներ ի վեր:
Սկսած 5-րդ դարասկզբից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրն ու հայ դպրությունը, Հայաստանի մայրաքաղաք Երևանը դարձավ հայ մշա- կույթի իսկական օրրան: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն Էջմիածնի Մայր աթոռում ստեղծեցին հայերեն ձեռագիր մատյանների մայր պահոցը՝ առաջին մատենադարանը, որի հիման վրա 1959 թ-ին ստեղծվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: 
Այսօր Երևանում գործում է  առցանց գրադարանային կենտրոնացված համակարգ: Այն գիտամշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն է և հարուստ է բազմալեզու գրականությամբ, պահպանվող և սպասարկվող նյութերի տեսականիով, տարբեր ձևաչափի և գիտության տարբեր ճյուղերն արտացոլող փաստաթղթերի պահոցով, գրադարանային գործի ոլորտում  մասնագիտացած գրադարանավարներով: Մեր առաքելությունն է  պահպանել գիտական և մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդների համար, աջակցել թվայնացման, հասանելիութան գործընթացին, գրադարանից օգտվողների համար ապահովել աշխատանքային լավագույն պայմաններ  ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, նպաստել բաց մատչելիության մոդելների և բաց ծրագրային լուծումների վրա հիմնված թվային գրադարանների ստեղծմանը:Այցելեք մեր կայք էջը և ծանոթացեք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներին վերաբերող գիտականմշակութային ժառանգությանը:


Հիմնադիր՝ Բալայան