~ Գրադարաններ ~

ՀՀ Ազգային գրադարան 


ՀՀ հանրային գրադարանը ստեղծվել է 1832թ. Երևանի գավառական դպրոցի 
գրադարանի ֆոնդի բազայի հիման վրա։ 1939-1958թթ. Հանրային գրադարանին է 
հանձնվել նաև Էջմիածնի մայր տաճարի Մատենադարանը։ 

Առաջին հանրապետության տարիներին Հայաստանի ժողովրդական 

ճարտարապետ Ալ. Թամանյանը, համադրելով միջնադարյան հայկական գրատների 

և աշխարհի տարբեր գրադարանների նախագծերը, ստեղծեց Հանրային գրադարանի նոր շենքի նախագիծը` որպես գիտահետազոտական ինստիտուտ։ Այն տեղ գտավ 

1924թ. Երևանի գլխավոր հատակագծում։ Չնայած շինարարական աշխատանքը 

սկսվել էր 1930թ., սակայն դեռևս 1922թ. նոյեմբերի 7-ից գրադարանը գործում էր 

մայրաքաղաքի մշակույթի տան շենքում։ 

Թամանյանի նախագծով կառուցված Հանրային գրադարանի շենքը 

ներդաշնակում է և՛ կլասիցիզմի, և՛ պարզ ու խիստ ազգային ճարտարապետության 

ավանդույթները։ Գրադարանի չորսհարկանի շենքն արտաքին տեսքով ներդաշնակ 

է` բաղկացած երեք սիմետրիկ մասնաշենքից։ 

Այս գրադարանի կայացման գործում մեծ ներդրում ուներ հատկապես 
տնօրենը` գիտնական, մանկավարժ Ստեփան Կանարյանը։ Նրա ջանքերով են 
հավաքվել աշխարհով մեկ սփռված հայերեն տպագիր գրքերը, որ դարձել են հայ 
հանրության սեփականությունը` իրավամբ ստանձնելով Հանրային գրադարանի 
առաքելությունը։ 
1925-1990թթ. գրադարանին շնորհվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ 
Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, որը խոշոր դեր է կատարել գրադարանի լիարժեք 
կայացման գործում։ 1990թ.` Հայաստանի անկախության հռչակումից հետո, 
 1 «Հին և նոր Երևան», պատմական տեղեկագիր-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության 
թանգարան, Երևան, 2009։ գրադարանը կոչվել է «Հայաստանի Հանրապետության գրադարան», ապա` 
«Հայաստանի ազգային գրադարան», որն այսօր ունի 6,6 միլիոն միավոր գիրք և
համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր գրադարանը։ 
 Ազգային գրադարանի ֆոնդերը ձևավորվել են պետական, հասարակական, 
գիտական և մշակութային նշանավոր գործիչների անձնական գրադարանների, 
կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների և տարբեր 
երկրներից ստացված նվիրատվությունների հիման վրա։ 
Գրադարանում գործում են համալրման, գրականության մշակման և 
կատալոգների կազմման, սպասարկման, մատենագիտության և գիտական 
հետազոտությունների, հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության, 
կերպարվեստի և քարտեզագրության նյութերի, նոտային-երաժշտական 
գրականության, գրքափոխանակության, արտաքին կապերի և զարգացման 
ծրագրերի, գրադարանային գործառույթների ավտոմատացման և էլեկտրոնային 
տեղեկատվական սպասարկման, հանրության հետ կապերի և միջոցառումների 
կազմակերպման, տպագիր արտադրանքի վերականգնման ու հրատարակչական 
բաժինները։ 
Այս հարուստ գանձարանի հավաքածուներում կան նաև բացառիկ արժեք 
ներկայացնող հրատարակություններ, որոնք հայ ժողովրդի մեծագույն հոգևոր 
արժեքներն են` հայերեն առաջին տպագիր գրքերը (1512-1513թթ.,Վենետիկ), առաջին 
քարտեզը (1695թ., Ամստերդամ), առաջին պարբերականը (1794թ., Մադրաս) և այլ 
եզակի ու անգին հրատարակություններ։ 
Գրադարանի հարուստ ֆոնդերից կարող են օգտվել Հայաստանի 
Հանրապետության 17 տարին լրացած բոլոր քաղաքացիները` անկախ սեռից և 
ազգային պատկանելությունից, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրերն ու 
զբոսաշրջիկները։ Գրադարանը տարեկան սպասարկում է շուրջ 1,7 միլիոն 
հաշվառային ընթերցողների` 14 մասնագիտացված ընթերցասրահներում, օրական 
սպասարկելով 900-1000 հաճախորդ։ 
Այստեղ է գործում նաև «Հայկական գրադարանային ասոցիացիա» 
հասարակական կազմակերպության գրասենյակը։ 
Հասցե` Տերյան 72։ 
Հեռ.` 58 42 59։ 


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարան 



1935թ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղին 

(ԱրմՖԱՆ) կից հիմնադրվել է Կենտրոնական գրադարանը։ 1943թ. Կենտրոնական 

գրադարանը գործել է որպես ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության ինքնուրույն 

ակադեմիական հաստատություն` հիմնարար գիտական գրադարանով (ՀԳԳ, որն իր 

ֆոնդերի ծավալով Հայաստանի խոշորագույն գիտական գրադարանն է, գիտական 

տեղեկատվության կենտրոնը)։ 

1944թ. ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը հաստատել է Կենտրոնական 

գրադարանի առաջին Գրադարանային խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկվել են 

անվանի գիտնականներ Վ. Հ. Համբարձումյանը (նախագահ), Կ. Ն. Ժաֆֆենհոլցը, Կ. 

Ծ. Տրեվերը, Ս. Սարգսյանը, Ա. Գ. Արարատյանը, Ռ. Կ. Կարախանը, ինչպես և գրադարանային գործի հմուտ մասնագետներ Ե. Ի. Կոչուբինան (գրադարանի վարիչ), 
Ա. Խ. Բաբայանը, Լ. Բ. Մելքումյանը և Վ. Ն. Կարմենյանը։ 
1944թ. նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը որոշում է ընդունել 
վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ 
գրադարան` 1957թ. դասվելով 3-րդ կարգի գիտական հիմնարկությունների խմբին, 
իսկ 1986թ.` առաջին կարգի գրադարանների շարքին։ 
1965թ. այստեղ ստեղծվել է առաջին անհատական ֆոնդը` պրոֆ. Համազասպ 
Համբարձումյանի անձնական գրադարանի նվիրատվության հիման վրա։ Այժմ 
գրադարանում պահպանվում են հայ գիտության և մշակույթի երախտավորների 
անձնական գրադարանների 27 անհատական ֆոնդեր, որոնք առանձնանում են 
հատկապես մասնագիտական բացառիկ հրատարակություններով։ 
Գրադարանի ընդհանուր միավորների քանակը շուրջ 3 մլն է` բնական, 
տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ գրականություն։ 
ՀԳԳ-ն իրականացնում է նաև ԳԱԱ համակարգի գիտական հիմնարկների 
մասնագիտացված-ճյուղային գրադարանների մեթոդական ղեկավարությունը և 
գործունեության համակարգումը։ Այժմ համակարգում գործում են 30 ակադեմիական 
գրադարաններ, որոնք իրենց ֆոնդերում ունեն շուրջ 1,2 մլն գրադարանային միավոր 
և սպասարկում են շուրջ 5 հազար ընթերցողի։ Գրքային այս ողջ հարստությունը 
լայնորեն ի սպաս է դրված գրադարանի 16200 ընթերցողներին աբոնեմենտի 
ծառայության և 5 մասնագիտացված ընթերցասրահների միջոցով։ 
2002թ. ՀԳԳ-ն հանրապետության մի շարք խոշոր գրադարանների հետ 
մասնակցել է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» 
համալիր ծրագրի իրականացմանը, և 2003թ. մայիսից սկսվել է ՀԳԳ-ի գրքային ֆոնդի 
մատենագիտական էլեկտրոնային գրառումների մուտքագրումը։ 
2005թ. հոկտեմբերի տվյալներով` ՀԳԳ մատենագիտական տվյալների 
շտեմարանն արդեն իսկ ուներ շուրջ 105.000 միավոր։ 
2003թ. ՀԳԳ-ի անմիջական նախաձեռնությամբ հիմնվել է Հայաստանի 
էլեկտրոնային գրադարանների www.elca.am ցանցը, որն իրականացնում է ինչպես 
ՀՀԳԱԱ, այնպես էլ ողջ հանրապետության գիտահետազոտական հիմնարկների և 
մասնագետների գրադարանա-մատենագիտական և գիտատեղեկատվական 
սպասարկումը։ 
Հասցե` Մ. Բաղրամյան պող. 24դ։ 
Հեռ.` 58 42 59։ 

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան 

1935թ. Երևանի քաղաքացիական խորհրդի որոշմամբ մայրաքաղաքում 
ստեղծվել է առաջին մասսայական գրադարանը, որի շենքը 19-րդ դարի վերջերի 
կառույց է (ճարտարապետ` Ֆոն-Դեր Նոննե)։ Այն նախկին արական գիմնազիայի 
շենքի ննջարանային համալիրն էր։ 
1955թ. Ավ. Իսահակյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ գրադարանն 
անվանակոչվել է հայ մեծանուն Վարպետի անունով։ 
Գրադարանն ունի 633000 միավոր գիրք, որոնք առանձնացված են ըստ 
ընթերցանության բաժինների` գրականության համալրման և մշակման, 
գրացուցակների կազմման, սպասարկման, մանկական, օտարալեզու գրականության սպասարկման, մամուլի, միջգրադարանային աբոնեմենտի, մատենագիտական, 
մեթոդական աշխատանքների կազմակերպման, հասարակական կապերի և
միջոցառումների, Բրիտանական խորհրդի գրադարանի, «Ամերիկյան անկյուն» 
բաժինները, ընթերցողների գրանցման և մի քանի ընթերցասրահները։ Գրադարանն 
ունի Երևանի տարբեր հատվածներում գտնվող 7 մասնաճյուղ։ 
Հասցե` Ա. Ամիրյան փող. 2։ 
Հեռ.` 58 96 10։ 

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան 

Այս ինքնատիպ գրադարանը տեղեկատվական, մշակութային և 
կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն է։ 
Ստեղծվել է 1933թ.` Ազգային գրադարանի մանկական գրականության ֆոնդի հիման 
վրա։ 1935թ.` մանկագիր Խնկո-Ապոր մահվանից հետո, ի հավերժացումն նրա 
գործունեության, գրադարանն անվանվել է «Խնկո-Ապոր մանկական գրադարան»։ 
1979թ. համաշխարհային մանկական տարվա հռչակման առթիվ 1980թ. Խնկո-
Ապոր գրադարանին նոր շենք տրամադրվեց Երևանի կենտրոնական հատվածում` 
Կարապի լճի դիմաց։ Շենքն առանձնանում է ինքնատիպ ճարտարապետական ոճով 
(ճարտարապետներ` Լևոն Ղուլումյան և Ռուզան Ալավերդյան)։ 
Գրադարանն ունի մոտ 0,5 միլիոն պահպանության միավորից բաղկացած 
հավաքածու` գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային 
տեղեկատվության միջոցներ։ Գրապահոցում պահվում է մոտ 500 միավոր հնատիպ 
գիրք, որից ամենահինը` 1860թ. տպագրված։ 
100 ընթերցողական տեղ ունեցող ընդհանուր սրահից բացի` գրադարանում 
գործում են «Իրանական» և «Գերմանական» ընթերցասրահներ, որոնք սպասարկում 
են ինչպես 3-ից 18 տարեկան երեխաներին, այնպես էլ բազմաթիվ մանկավարժների։ 
Գրադարանն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում գործող մանկապատանեկան 
կրթամշակութային կազմակերպությունների հետ, գործում են տարբեր մանկական 
խմբակներ և ստուդիաներ։ Պարբերաբար կազմակերպվում են մանկապատանեկան 
նորանոր միջոցառումներ, որոնց շնորհիվ բուն գրադարանային առաքելությունից 
բացի` այն դարձել է մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների հետաքրքիր ժամանցի, 
հանգստի կազմակերպման ու նոր գիտելիքների ձեռքբերման ցանկալի վայրերից 
մեկը։ 

Հասցե` Վ. Տերյան փող. 42/1։ 
Հեռ.` 52 12 22։ 

Երևան քաղաքում գործող այլ գրադարաններ 

• Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարան
հասցե` Տիգրան Մեծի պող. 59, հեռ.` 55 35 29
• Շուշանիկ Կյուրեղյանի անվան թիվ 17 գրադարան
հասցե` Բագրատունյաց 1–ին նրբանցք, 9 շենք, հեռ.` 42 12 92
• Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան
հասցե` Մարշալ Խուդյակովի փող. 214, հեռ.` 61 45 62
• Արաբկիր վարչական շրջանի թիվ 5 գրադարան
հասցե` Գ. Սունդուկյան 26, հեռ.` 26 04 70
• Արաբկիր վարչական շրջանի թիվ 6 գրադարան հասցե` Քանաքեռ ՀԷԿ 4/1, հեռ.` 23 25 18
• Դավթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան
հասցե` Դավթաշեն 4–րդ թաղ. երաժշտական շենքի բ. մասնաճյուղ,
հեռ.` 36 15 93
• Երաժշտական գրադարան
հասցե` Տիգրան Մեծի պող. 53, հեռ.` 57 65 24
• Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարան
հասցե` Իսակովի պող. 4, հեռ.` 56 41 98
• Հանրապետական գիտաբժշկական գրադարան
հասցե` Ռուբինյանց փող. 29, հեռ.` 24 96 77
• Հանրապետական գիտատեխնիկական գրադարան
հասցե` Կոմիտասի պող. 49/3, հեռ.` 23 56 20
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 20 գրադարան
հասցե` N169 մանկապարտեզ, հեռ.` 73 34 18
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 30 գրադարան
հասցե` Հաղթանակի 6–րդ փող., 29 շենք, հեռ.` 72 88 90
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրադարանների համակարգ
հասցե` ՀԱԹ, Ա1 թաղամաս, Շերամի 75 հեռ.` 72 34 70
• ՄԱԿ-ի տեղեկատվական գրադարան
հասցե` Պ. Ադամյան փող. 14, հեռ.` 58 00 32
• Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարան
հասցե` Նորքի 1–ին զանգված, Նանսենի 20, հեռ.` 64 71 98
• Շենգավիթ վարչական շրջանի թիվ 16 գրադարան
հասցե` Արշակունյաց պող. 42, հեռ.` 44 08 21
• Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարան
հասցե` Ներքին Շենգավիթ, 12-րդ փող. 15, հեռ.` 48 06 01
• Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային
համակարգ 
Հասցե` Դրոյի փող. 16ա, հեռ.` 28 42 66 

Գիտատեխնիկական գրադարան 

Հայաստանի հանրապետական գիտատեխնիկական գրադարանը հիմնադրվել 
է 1957 թվականին և գործել Մոսկովյան փողոցում, այնուհետև 1964 թվականին 
տեղափոխվել է Կոմիտասի պող. 49/1 հասցե և մինչև օրս գործում է այնտեղ։ 
Գրադարանում պահվում է 22 մլն միավոր, որից 18,5 մլն-ը արտոնագրային 
(պատենդային) միավոր է, իսկ 1,5 մլն-ը` գիտատեխնիկական ամսագրեր։ 
Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 500 միավոր, որն ընգրկում է հիմնականում 
մասնագիտական տեխնիկական գրականություն։ Այստեղ պահվում են նաև ԳՕՍՏ-
եր, ստանդարտներ, տեխ. պայմաններ։ Գրադարանում գործող հարուստ 
արդյունաբերական ֆոնդը առավել օգտակար է բիզնեսի միջավայրի համար։ 
Հասցե.` Կոմիտասի պող. 49/3 
Հեռ.` 23 63 75, 23 66 93, 23 61 95

Հանրապետական գիտաբժշկական գրադարան 

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը հիմնադրվել է 1939 
թվականին, որի հավաքածուն ներառում է ավելի քան 0.5 մլն միավոր, այդ թվում` ոչ 
միայն ժամանակակից, այլև գիտական տարբեր գրախոսություններ, ամսագրեր, 
պոլիգրաֆիական հրատարակումներ։ Գրադարանի հավաքածուն առանձնանում է 
իր եզակի արտասահմանյան գրական միավորներով (ամսագրեր, զեկուցումներ), որը 
եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում։ Գրադարանը 
սպասարկում է հանրապետության մարզերին, Երևան քաղաքի բոլոր բժիշկներին և 
բժշկագիտությամբ զբաղվող ուսումնասիրողներին։ 
Հասցե` Ռուբինյանց փող. 29 
Հեռ.` 24 96 77, 24 96 78 

Երաժշտագիտական գրադարան 

Երաժշտագիտական գրադարանը հիմնադրվել է 1965 թվականին, ունի ավելի 
քան 220.000 երաժշտական գրականություն, նոտաներ, այլ կրիչներ, CD-ներ, DVD-
ներ և այլն։ Երաժշտագիտական այս գրադարանը միակն է ոչ միայն Հայաստանում, 
այլև ԱՊՀ երկրներում: Այս գրադարանում են պահվում նաև հայազգի և օտարազգի 
երաժշտագետների, կոմպոզիտորների արխիվային զանազան նյութեր։ 
Հասցե՝ Տիգրան Մեծի պող. 53 
Հեռ.` 57 65 24, 57 65 34